Մարտեր թալիբների ու Իրանի սահմանապահների միջև. հրետանի է կիրառվել
Իրանի և Աֆղանստանի սահմանին իրանցի սահմանապահների և «Թալիբանի» զինյալների միջև ծանր տեխնիկայի կիրառմամբ բախումներ են եղել, հաղորդում Է աֆղանական Aamaj News գործակալությունը:
«Թալիբանի» ներկայացուցիչները տեղի բնակիչներից պահանջել են լքել իրենց տները։ Երկու կողմերն էլ հրետանի են կիրառել։
Ավելի վաղ հաղորդվում էր թալիբների վերահսկողության տակ Իրանի մի քանի հսկիչ անցակետերի անցնելու մասին: Սակայն ավելի ուշ իրանական Tansim լրատվական գործակալությունը հայտնեց, որ անցակետեր գրավելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։