Բիլլ Գեյթսը նշել է պանդեմիայի ավարտի ամսաթիվը
Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն եւ պատվաստումների ոչ բավարար տեմպերին՝ կորոնավիրուսի պանդեմիայի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի։ Նման կարծիք է հայտնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գործարարը խոստովանել է, որ չէր սպասում «դելտայի» նման վարակիչ շտամի հայտնվելը, ինչպես նաեւ չէր սպասում, որ մարդկանց այդքան երկար պետք է համոզեն պատվաստվել եւ դիմակներ կրել։
«Սակայն, հուսով եմ, որ վերջը սարերի հետեւում չէ։ Հիմարություն կլիներ եւս մեկ կանխատեսում անել, սակայն պանդեմիայի սուր փուլը կավարտվի 2022 թվականին»,-ասել է նա։
Չնայած նրան, որ օմիկրոն շտամը մտահոգիչ է, համաշխարհային հանրությունն այժմ ավելի լավ է պատրաստված վիրուսի դեմ պայքարելու համար, քան նախորդ փուլերում, հավելել է Գեյթսը։