Քոչարյանի հանձնարարությամբ ԱԺ նախագահի պաշտոնանկության գործընթաց կսկսվի
Past.am-ը տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորները շուտով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց են նախաձեռնելու։
Մեր տեղեկություններով` արդեն իսկ բանակցություններ են սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հետ` գործընթացին աջակցելու խնդրանքով։