Որ մինչ տղաները խրամատներում Հայրենիք են պահում, սրիկան հետևողականորեն ծախում է այդ նույն Հայրենիքը. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Չտրվելով սադրանքին, Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարց լուծվեց:
Բայց ամբողջ սորոսամերձ փունջը և այսօրվա նիկոլականները կոտորում էին իրենց, թե բա "Սերժը Նազարբաևին չարձագանքեց":
Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Նազարբաևը ասաց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս ևս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր: Նազարբաևի որակմամբ, Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Նազարբաևի ելույթին հաջորդեց կապիտուլյանտի խոսքը, որում նա որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի՝ Ադրբեջանին ուղղված բանավոր հրավերին:
Թեպետ հսկայական ասելիք կար այս հարցով: Չասաց, օրինակ, այն մասին, որ մինչև Ադրբեջանը չդադարի իր ագրեսիան Հայաստանի հանդեպ, այս հարցի քննարկումը խիստ ժամանակավրեպ է: Չասաց, որ մինչև Արցախյան խնդրի վերջնական կարգավորման հստակեցումը այս հարցի քննարկումը տեղին չէ: Չասաց, որ մինչև մեր սահմաններին ու Արցախում մարդիկ են սպանվում Ադրբեջանի կողմից, այս հարցի քննարկումը բացառված է: Եվ այլն:
Ու ոչ մեկ նրանցից, որոնք իրենց հինգերորդ կետն էին ժամանակին ճղում մեր իմաստուն որոշումների հետ կապված, ձայն չի հանում այն փաստից, որ Նիկոլը զիջոմ է մեր հերթական բանակցային առավելությունը Ադրբեջանի նկատմամբ:
Որ մինչ տղաները խրամատներում Հայրենիք են պահում, սրիկան հետևողականորեն ծախում է այդ նույն Հայրենիքը: