Թեման փակված ենք համարում. Մարիա Զախարովան` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Փակված է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թեման փակված ենք համարում։ Ռուսական կողմի համար կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում»,- նշել է Զախարովան։
Ավելի վաղ, ԱԺ նախագահը հանդիպել էր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ իր խոսքում հիշատակելով «Լավրովի պլանի» մասին։