ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Դեկտեմբերի 17-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել է մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։