Մի խումբ դատավորներ գրությամբ դիմել են ԲԴԽ-ին. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ArmDaily.am-ի հոդվածով և կից գրել՝
Դատավորները գրությամբ դիմել են ԲԴԽ-ին Օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին:
ArmDaily.am-ի տեղեկություններով մի խումբ դատավորներ գրություն են պատրաստել, որով դիմել են ԲԴԽ-ին` հրապարակային եղանակով տեղեկություն տրամադրելու վերաբերյալ: Գրության տակ ստորագրած դատավորներն են Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը:
Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնում դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողությունների, այլ կերպ՝ անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ կողմից Օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին:
Փաստարկների ու հիմնավորումների վրա կառուցված իրենց մտահոգություններից ելնելով դատավորներին հետևյալ հարցերի պատասխաններն են հետաքրքրում.