Сегодня: 28 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը դեկտեմբերի 30-ին ուժի մեջ է մտնելու

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը։

Հրամանը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 30-ին։ Իրավաբան․net-ը կարգը ներկայացնում է ստորև․

ԿԱՐԳ

1.Սույն կարգով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց արտահիվանդանոցային (այսուհետ՝ Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման) և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը) և ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

3. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում:

4. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ինչպես պետության կողմից երաշխավորված ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով, այդպես էլ վճարովի հիմունքներով:

5. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելված 1-ով:

6. Հայաստանի Հանրապետությունում 18 տարեկան և բարձր տարիքի անձանց արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող հաստատություններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերում).

ա. պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող),

բ. առողջության կենտրոններում,

գ. բժշկական ամբուլատորիաներում,

դ. առողջության առաջնային պահպանման կենտրոններում,

ե. ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկա իրականացող բժշկական հաստատությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից,

զ. արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաբինետներում,

2) դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում (մասնագիտացված դիսպանսերների բացակայության դեպքում՝ պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում):

7. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բժշկական օգնությունը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի) կողմից և տվյալ բժշկի ուղեգրմամբ` նեղ մասնագետների (լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների համաձայն) կողմից:

8. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը, գրանցվող բնակչության թվաքանակները հաստատված են Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ:

9. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները բնակչության առողջության վերաբերյալ գրառումները կատարում են Առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում` հայերեն լեզվով և դրանք պահպանվում են տվյալ բժշկական հաստատություններում:

10. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատության մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի վարման գործընթացը կազմակերպվում է Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն:

11. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բնակչության առողջության վերաբերյալ գրառումները էլեկտրոնային եղանակով կատարվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի «Պացիենտի էլեկտրոնային բժշկական պատմություն» էջում:

12. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում միջոցով անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերը տրամադրվում են Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշմամբ:

13. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացվում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի թիվ 14-Ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի թիվ 109-Ն համատեղ հրամանի համաձայն:

14. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների ցերեկային ստացիոնարների կազմակերպման ընթացակարգը և ցերեկային ստացիոնարներում պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դեպքերը սահմանված են Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 12-ի թիվ 19-Ն հրամանով:

15. Արտահիվանդանոցային պայմաններում դիսպանսերային (շարունակական) հսկողությունն իրականացվում է մասնագիտացված (հակատուբերկուլյոզային, հոգեբուժական/թմրաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական) հաստատություններում, իսկ վերջիններիս բացակայության դեպքում պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում.

16. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ` բժշկական հաստատություններն են, որտեղ բնակչությանը տրամադրվում է մասնագիտացված բժշկական օգնություն կիրառելով համալիր բժշկական միջոցառումներ, մասնավորապես, ախտորոշում, բուժում, շուրջօրյա բժշկական հսկողություն և հատուկ խնամք:

17. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների հիմնական նպատակն է այն դեպքերում բժշկական օգնության և սպասարկման տրամադրում, երբ հնարավոր չէ իրականացնել բուժում ամբուլատոր (արտահիվանդանոցային) պայմաններում կամ ախտորոշիչ հետազոտություններ և/կամ երբ պացիենտի առողջացումը կամ առողջական վիճակի բարելավումը հնարավոր է ապահովել միայն ստացիոնար պայմաններում և/կամ երբ պացիենտի մոտ առկա է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:

18. Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) հիվանդանոցային մաս ունեցող առողջության կենտրոններում,

2) մոնոպրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` մոնոպրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

3) բազմապրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` բազմապրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

4) շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներում,

5) ծննդատներում:

19. Առողջության կենտրոններում կամ մինչև 30 մահճակալ ունեցող բժշկական կենտրոններում գործող հիվանդանոցային մահճակալները նախատեսված են ընդհանուր պրոֆիլի բժշկական ծառայություններ մատուցելու համար (թերապևտիկ, վիրաբուժական ուղղվածության և մանկաբարձական):

20. Բազմապրոֆիլ հիվանդանոցները իրականացնում են մեկից ավելի ուղղվածության մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում` ստացիոնար պայմաններում, որոնց կազմում կարող են գործել նաև պոլիկլինիկական, շտապ բժշկական օգնության և մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ:

21. Մոնոպրոֆիլ հիվանդանոցներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն, որտեղ գործում են տվյալ մասնագիտության գծով ախտորոշիչ, բուժական և գիտական բաժանմունքներ (հոգեբուժական, նարկոլոգիական, ակնաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական, վնասվածքաբանական և այլն) և վերջիններիս գործունեությունն ուղղված է պացիենտների` տվյալ պրոֆիլի մասնագիտական տարբերակիչ ախտորոշմանը և բուժմանը, շուրջօրյա կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում:

22. Շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն և իրականացնում են պացիենտների բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ:

23. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները սահմանվում են ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները:

24. Բժշկական հաստատության ղեկավարը բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում գրավոր դիմում է ներկայացնում Առողջապահության նախարարություն` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակ ստանալու նպատակով:

25. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները տրամադրում է Առողջապահության նախարարը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակը գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) արձանագրությունը:

26. Հանձնաժողովը բաղկացած է`

1) մշտական անդամներից, որի կազմում ընդգրկվում են Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, անձնակազմի կառավարման վարչության և լիցենզավորման գործակալության ներկայացուցիչները,

2) ոչ մշտական անդամներից (ըստ անհրաժեշտության), որի կազմում ընդգրկվում են համապատասխան բնագավառի Առողջապահության նախարարության խորհրդատուն (համաձայնությամբ) և/կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ-մասնագետները (համաձայնությամբ):

27. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումը Առողջապահության նախարարություն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարի հրամանով հաստատվում է Հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև սահմանվում են Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման աշխատանքների իրականացման և արձանագրության ներկայացման ժամկետները:

28. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակը գնահատելու համար Հանձնաժողովը հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները:

29. Սույն կարգի 27-րդ կետում նշված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը Առողջապահության նախարարին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարի հրամանով բժշկական հաստատությանը տրամադրվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակ կամ բժշկական հաստատությանը գրավոր տեղեկացվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրման մերժման պատճառների մասին:

30. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը մերժվում է, եթե բժշկական հաստատությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա և չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջներին ու պայմաններին:

31. Բժշկական հաստատության ղեկավարի գրավոր դիմումի համաձայն Հանձնաժողովի կողմից ներկայացված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը կարող է վերանայվել 15 աշխատանքային օրվա ընթացքում` բժշկական հաստատության կողմից սույն կարգի 23-րդ կետով նշված պահանջները և պայմաններն ապահովելու նախապայմանով:

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов