Մեզ հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։
Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաև սոցիալական ցանցերից։
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։
Ադրբեջանի ԶՈւ 2021թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի.
Ամիս | Մարտական | Ոչ մարտական | Անհայտ |
Հունվար | – | 9 | – |
Փետրվար | – | 2 | – |
Մարտ | – | 1 | 1 |
Ապրիլ | – | – | – |
Մայիս | 2 | 5 | – |
Հունիս | – | 4 | 2 |
Հուլիս | 1 | 2 | 1 |
Օգոստոս | – | 8 | 2 |
Սեպտեմբեր | – | 2 | 1 |
Հոկտեմբեր | 1 | 3 | – |
Նոյեմբեր | 7 | 15 | – |
Դեկտեմբեր | 2 | 7 | – |
Ընդհանուր | 13 | 58 | 7 |
Նշենք, որ անցնող տարի ուշագրավ էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարը, որի արդյունքում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա։
Համեմատության համար հավելենք, որ 2020 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։