Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։
ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։
Բա որ ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես, ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր, երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։
Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ։
Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք, «հպարտ հեղափոխականներ»»։