Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ.Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։
Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական գերատեսչության, դեռ ճշտվում են։ Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։
Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին։