Նոր որոշում. 14.000 դոլար նպաստ վճարել աշխատողներին երրորդ երեխայի ծնունդի համար
Չինաստանում կենդանիների համար սնունդ արտադրող ընկերությունը որոշում է կայացրել իր աշխատակիցներին 14 000 դոլարի չափով նպաստ վճարել երրորդ երեխայի ծնունդի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Dabeinong Technology Group-ն իր աշխատակիցներին մտադիր է նաև վճարել առաջին երեխայի (4700 դոլար) և երկրորդ երեխայի ծնունդի համար (9400 դոլար): Նպաստները վճարել սկսել են հունվարի մեկից:
Ընկերությունն առաջարկում է նաև հավելյալ արձակուրդ երեխային խնամելու համար, բացի օրենսդրությամբ հասանելիք եռամսյա դեկրետային արձակուրդից: Տվյալ ընկերությունն ավելի քան 20 000 աշխատակից ունի:
Ընկերությունց հայտնել են, որ իրենց այս որոշումը պայամանվորված է իշխանությունների ջանքերով՝ ուղղված երկրում ծնելիության խթանմանը:
1970-ականներին Չինաստանում ծնելիության սահմանափակման խիստ քաղաքականություն էր ընդունվել. ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ: 2008-2009 թվականներին իշխանությունները թույլատրեցին 2 երեխա ունենալ այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից երկուսն էլ ընտանիքի միակ երեխան են եղել: 2016 թվականից Չինաստանում երկու երեխա ունենալ թույլատրեցին բոլոր ընտանիքներին: Այնուամենայնիվ, 2020 թվականին Չինաստանում գրանցվել է ծնելիության ամենացածր ցուցանիշը 1949 թվականից ի վեր՝ 10 035 մլն նորածին: