Իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ այսպես կոչված, «տուժողի» թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ, ստել, մոլորեցնել հանրությանը. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության և 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների ճակատագրին, ինչպես նաև՝ ադրբեջանական գերությունից հետո հայրենիք վերադարձած ու կալանքի տակ հայտնված մեր հայրենակիցների խնդրին։
Իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ այսպես կոչված, «տուժողի» թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ, ստել, մոլորեցնել հանրությանը։
Դրան զուգահեռ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների։