Сегодня: 28 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը

Այսօր անչափ մրցակցային աշխատաշուկայում ընկերությունները ցանկանում են գտնել ամենատաղանդավորներին  ներգրավելու նոր ճանապարհներ։ Սա հատկապես վերաբերվում է տեխնոլոգիական ոլորտի կամ տեխնիկական մասնագետներ ներգրավելուն։ Հմուտ ծրագրավորողների պահանջարկը մեծ էբայց երբեմն նրանց ֆորմալ կրթությունը և ռեզյումեները չեն արտացոլում իրենց իրական հմտությունները և կարողությունները։ Սա վնասում է և՛ դիմորդներինև՛ գործատուներին։ Ընկերությունները բաց են թողնում տաղանդներինիսկ դիմորդները հնարավորություն չեն ստանում ցուցադրել իրենց իրական կարողությունները։

Այստեղ էոր անհրաժեշտություն է լինում անկողմնակալ գնահատման տեխնիկական գործիքների ՝ գործատուին թույլ տալով  օբյեկտիվ գնահատել դիմորդի տեխնիկական հմտությունները, իսկ դիմորդներին՝ իրական պայմաններում ծանոթանալ այն աշխատանքի բնույթին, որի համար դիմել են։ Փորձը ցույց է տալիս, որ դիմորդները առավել դրական են գնահատում աշխատանքի ընդունման իրենց փորձառությունը, եթե դրա ընթացքում  առնչվում են իրական աշխատանքի հետ։ Սա շատ կարևոր է կադրերի հավաքագրման այսօրվա շուկայում։ Համաշխարհային IBM ընկերության վերջին հետազոտությունը ցույց է տալիսոր աշխատանքի առաջարկը ընդունելու հավանականությունը 38%-ով ավելի բարձր է այն թեկնածուների մոտովքեր աշխատանքի ընդունման ընթացքում դրական փորձառություն են ունեցել։

Տեխնիկական հմտությունների գնահատման CodeSignal հարթակը հիմնադրվել է 2015թ.-ին։ Այն իր ոլորտի առաջատարն է, որի տրամադրած ավտոմատացված լուծումներն արդեն ստանդարտ են դարձել շատ գործատուների համար։ CodeSignal-ի մեքենայական ուսուցման ալգորիթմը վերլուծում է հմտությունների գնահատման տվյալների տերաբայթեր և դիմորդին տալիս է «Ծրագրավորման վարկանիշ»որը ցույց է տալիս դիմորդի ծրագրավորման և խնդիրների լուծման հմտությունները։

Ներկայացնում ենք The Silicon Review առցանց պարբերականի հարցազրույցը CodeSignal-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հետ։

– Ինչու՞ որոշեցիք ստեղծել հմտությունների իրական գնահատման այս հարթակը։

Երբ նայում եք իմ անցած ճանապարհին, ապա կարող է հարց առաջանալ՝ ինչու է այս մարդը ձգտում գնալ «ռեզյումեներից այն կողմ»։ Հարցն առաջանում է այն պատճառով, որ իմ ռեզյումեում կան այն բոլոր կետերը, որոնք ցանկալի են լավ աշխատանք գտնելու համար։ Սակայն իմ գործընկեր և CodeSignal-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը լրիվ այլ փորձառություն է ունեցել։ Ես մաթեմատիկայի ազգային չեմպիոն էի, իսկ նա՝ ծրագրավորման։ Արամն իմ հանդիպած ամենաուժեղ ծրագրավորղներից մեկն է։ Երկուսս էլ ունեինք անչափ մեծ ներուժ։ Հանգամանքների բերումով Արամը Հայաստանում ընդունվեց տեղական ԲՈՒՀ, իսկ ես՝ MIT (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտ)։ Այս միակ տարբերությունը մեծագույն ազդեցություն ունեցավ մեր կարիերաների վրա։ Միայն այն փաստը, որ ես ավարտել էի լավագույն տեխնիկական ԲՈՒՀ-ը, ինձ գրավիչ թեկնածու էր դարձնում երկրի բոլոր գործատուների համար։

Մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ լավագույն ԲՈՒՀ-ն ավարտած ՏՏ մասնագետը վստահաբար պատրաստ է աշխատանքին, իսկ ոչ հանրահայտ ԲՈՒՀ ավարտած մեկի հմուտ լինելը կասկածելի է։ Այդ իսկ պատճառով Արամը դժվարանում էր լավ աշխատանք գտնել՝ չնայած, որ նա իմ իմացած լավագույն ծրագրավորողն է։ Սա նշանակում է, որ ռեզյումեն մասնագետների հմտությունները գնահատելու լավ գործիք չէ։ Մենք հիմնադրեցինք CodeSignal-ը, որպեսզի գործատուները հնարավորություն ունենան օբյեկտիվ գնահատել և ընտրել լավագույն տեխնիկական մասնագետներին`չհիմնվելով միայն ռեզյումեների վրա։

– Կարո՞ղ եք կարճ ներկայացնել CodeSignal-ը

CodeSignal-ը տենիկական հմտությունների գնահատման հարթակ է, որն առաջարկում է իրական աշխատանքին ամենամոտ մոդելավորումը։ Հարթակն առաջարկում է երեք հիմնական պրոդուկտ.

Ա. Սերտիֆիկացում՝ մեծ քանակով դիմորդների գիտելիքների ստանդարտացված և վավերականացված գնահատում հավաքագրման պրոցեսի սկզբնական փուլերում։

Բ. Թեստեր՝ ծրագրավորման ավագ մասնագետների հմտությունների գնահատման հատուկ մշակված թեստեր

Գ. Հարցազրույցներ՝ իրական ժամանակում՝ տեսազանգով անցկացվող տեխնիկական հարցազրույցներ։ Սա նման է մեքենա վարելու թեստի, քանի որ հնարավորություն է տալիս գործատուին իրական ժամանակում հետևել, թե ինչպես է թեկնածուն օգտագործում իր կարողությունները։

– Երբ մարդիկ լավ և ուրախ ժամանակ են ացկացնում, նրանք միասին ավելի արդյունավետ են աշխատում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքը։

Իրականությունն ավելի բարդ է։ «Հետևիր քո երազանքին» հասկացությունը միանշանակ չէ։ Որոշ մարդիկ կարծում են, որ եթե ինչ-որ բանից անընդհատ հաճույք չեն ստանում, ապա դա անել պետք չէ։ Դա ճիշտ չէ, և պրոֆեսիոնալ մարզիկները շատ լավ հասկանում են սա։ Ցանկացած ոլորտում վարպետանալու համար պետք է մարզվել, ինչը ոչ միշտ է հաճելի։ Սակայն երբ դուք շատ ժամանակ եք տրամադրում մի բանի և իսկապես հմտանում եք, արդյունքում ավելի եռանդուն եք դառնում և ավելի շատ եք հաճույք ստանում։ Դուք չեք հանդիպի որևէ պրոֆեսիոնալ մարզիկի, ով լավագույնն է աշխարհում, բայց ատում է իր սպորտը։ Այդպես չի լինում։ Նրանք սիրում են այն, ինչում լավագույնն են, և դա դառնում է իրենց ինքնությունը։ Այսպիսով, կարծում եմ՝ մարդիկ միասին առավել արդյունավետ են աշխատում, երբ յուրաքանչյուրն աշխատում է այն ուղղությունով, որը սիրում է, և որտեղ մասնագիտացած է։ Նման թիմը ստեղծում է գերազանց աշխատելու և մասնագիտական աճը խթանելու մոտիվացնող մի միջավայր։ Սա շատ ավելի խորն է, քան պարզապես լավ և ուրախ ժամանակ անցկացնելը:

– Աշխատակիցների երազանքների վրա հիմնված ընկերություն ստեղծելն առաջնահերթություն է։ Դուք հարցնու՞մ եք Ձեր աշխատակիցներին, թե ինչով են հետաքրքրված և ինչպես են տեսնում իրենց կարիերայի զարգացումը։

Իհարկե։ Երիտասարդ և համեմատաբար փոքր ընկերության առավելություններից մեկն այն է, որ կարող ենք արձագանքել մեր թիմի բոլոր անդամների կարողություններին և հետաքրքրություններին։ Ես գիտեմ, որ այժմ սա թրենդային է, բայց այն երկկողմանի ջանք է պահանջում։ Ղեկավաները պետք է թափանցիկ լինեն բիզնեսի կարիքների և թիմի նպատակների վերաբերյալ։ Աշխատակիցներն էլ պետք է բաց լինեն իրենց կարիերաների պլանների հարցում և բացահայտեն իրենց մասնագիտական ուժեղ կողմերը։ Հակառակ դեպքում դժվար իրավիճակ կստեղծվի բոլորի համար։

– Ունե՞ք նոր ծառայություններ, որոնք պատրաստ են գործարկման

Մենք հետևողականորեն աշխատում ենք ծրագրավորողների և տվյալագետների աշխատանքի՝ հնարավորինս իրական մոդելավորման հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Ուրախ եմ նշել, որ վերջերս գործարկել ենք գնահատման առաջադեմ գործիքներ, որոնք կապահովեն ճշգրիտ գնահատման փորձառություն մեր գործընկերների համար։ Արդյունքում, CodeSignal-ը կարող է օգտագործվել որպես ծրագրավորման և տվյալագիտական ամենաբարդ հաստիքների դիմորդների իրական հմտությունների գնահատման գործիք։

Գործատուները կարող են գնահատել դիմորդների անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները, քանի որ CodeSignal հարթակը ամբողջովին արտացոլում է իրական աշխատանքային միջավայրը և համապատախան հանձնարարությունները։ Սա նշանակում է, որ գնահատումը ցույց է տալիս, թե ինչպես դիմորդը կդրսևորի իրեն իրական աշխատանքի ժամանակ։ Ավելին, անկախ գործատուի վերջնական որոշումից՝ յուրաքանչյուր դիմորդ ունենում է դրական փորձառություն, քանի որ հարցազրույցների պրոցեսը համապատասխանում է իրական աշխատանքին, և հարթակը շատ հարմար է օգտատերերի համար։

Այժմ կարող եմ վստահ ասել, որ CodeSignal-ը բրաուզերով հասանելի ավտոմատացված գնահատման և հարցազրույցների անցկացման ամենաառաջադեմ հարթակն է։

– Ի՞նչ ապագա է սպասվում Ձեր ընկերությանն ու հաճախորդներին: Ի՞նչ հետաքրքիր զարգացումներ եք ակնկալում

Մոտ ապագայում նպատակ ունենք ավելի հիմնավոր դիրքավորվել տեխնիկական համայնքում և դառնալ տեխնիկական հմտությունների գնահատման բացարձակ առաջատար։ Աշխարհի ընկերությունների մեծամասնությունը դիմորդներին գնահատելիս դեռևս հիմնվում է ռեզյումեների վրա՝ նույնիսկ տեխնիկական հաստիքների դեպքում։ Դեռևս ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի գործատուները թեկնածուներին դիտարկեն «ռեզյումեներից այն կողմ»՝ հիմնվելով հմտությունների գնահատման առավել օբյեկտիվ մեթոդների վրա։

Ո՞վ է կանգնած CodeSignal-ի հաջողության հետևում

Տիգրան Սլոյանը CodeSignal-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ CodeSignal-ն առաջին ընկերությունն է, որը ստեղծել է դիմորդներին՝ իրենց իրական հմտությունների վրա հիմնված գնահատական տալու արդար և ավտոմատացված հարթակ։ Այն օգտագործվում է որպես չափանիշ տեխնիկական կադրեր հավաքագրողների և գործատուների համար։ Տիգրանը նաև #GoBeyondResumes հասարակական շարժման հիմնադիրն է։ Տիգրանն իր ակտիվ գործունեությամբ պարբերաբար ներդրում է ունենում Forbes-ի տոխնոլոգիական խորհրդի կազմում, որպես մտքի առաջնորդ՝ տեխնիկական կադրերի հավաքագրման, ծրագրային ապահովման և նորարարությունների մշակման ուղղություններում։

CodeSignal-ի առաքելությունը կարողությունների և հմտությունների գնահատման միջոցով տաղանդներին հասանելի դարձնելն է։

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов