Սարսափելի ծիծաղ է առաջացնում ՄԻՊ թեկնածուի այն հայտարարությունը, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան». Անժելա Նալբանդյան
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իրավապահներն առևանգում են մարդուն, տանում անհայտ ուղղությամբ, մի քանի ժամ հարազատներն ու ընկերները փնտրում են էդ մարդուն, վերջը լրատվամիջոցներից մեկին հաջողվում է տեղեկություն ստանալ, որ տվյալ մարդուն տարել են Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին:
Էս ամենի ֆոնին սարսափելի ծիծաղ է առաջացնում ՄԻՊ թեկնածուի (որն ավելի ուշ ընտրվեց այդ պաշտոնում) այն հայտարարությունը, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»: