Գիշերը իրավիճակը լարվել է Տավուշում
Այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։
Իրավիճակը Տավուշում շարունակում է լարված մնալ։ Որոշ ժամանակ առաջ թշնամու կողմից արձակվել է մի քանի կրակահերթ մեր դիրքերի ուղղությամբ։ Թշնամու սադրանքին անմիջապես պատասխան կրակ է տրվել, ինչի արդյունքում կրակոցները դադարել են: Թշնամին ակնհայտորեն ստուգում է մեր տղաների զգոնությունը։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզում՝ սահմանամերձ Չինարի գյուղի մոտ։ Կրակոցները սկսվել են գիշերը` կարճ ժամանակով։ Տուժածներ չկան։
Դեռ հունվարի 15-ին գրել էինք Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ֊ի կողմից նախապատրաստվող սադրանքների մասին։ Այդ ամբողջ ընթացքում այնտեղ լարված էր, գիշերը սկսվեց առաջին հրաձգությունը։ Իրադարձությունների վայրից ստացված տեղեկատվության համաձայն` բոլորը պատրաստվում են իրադարձությունների զարգացմանը։ Շատ զարմանալի կլիներ, եթե այս օրն անցներ առանց սադրանքի։