Տավուշի դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն. «Ազատագրում»
«Ազատագրում» ֆեյսբուքյան էջը գրում է.
«Այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»։