Сегодня: 18 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հռիփսիմե Ստամբուլյան. Իրական մտավախություն ունեմ, որ հայ տնտեսվարողը կարող է ավելի քիչ իրավունքներ ունենալ, քան թուրք ներդրողը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Panorama.am-ը զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դրա վերաբերյալ մտահոգությունների ու հնարավոր հետևանքների մասին։

Հարց- Տիկին Ստամբուլյան, մեկնարկեցին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները: Ինչպես գիտենք, այն հնարավոր դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Հասարակության ներսում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարծիքները հակասական են: Նախ, Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք գործընթացի նկատմամբ:
Պատասխան- Ընդհանրապես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, այն մեզ համար ունի, այդ թվում նաև, անվտանգային նշանակություն: Սրանով է պայմանավորված, որ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ այս ուղղությամբ եղել են որոշակի գործընթացներ տարբեր մակարդակներում: Սակայն հնարավոր չի եղել հաջողության հասնել գլխավորապես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականության պատճառով: Հիշում եք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձը տապալվեց Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հետևանքով:
Մեզ համար սկզբունքային է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրապես տեղի ունենա առանց նախապայմանների և համաչափորեն արտահայտի կողմերի շահերը: Այս տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացն ինձ համար բավականին խնդրահարույց է:
Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այսօր Հայաստանի իշխանությունները բանակցությունների են գնում պարտվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի դիրքերից: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո մենք անակատես ենք դառնում կարևոր, անվտանգային հարցերում Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանին անհիմն, միակողմանի զիջումների: Նման պայմաններում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան, առավել ևս Էրդողանի ամբիցիոզ Թուրքիան, իսկապես հրաժարվել է իր նախապայմաններից և չի փորձելու իր առաջնահերթությունների մասով Հայաստանի գործող իշխանությունից զիջումներ ստանալ:
Այո՛, ԱԳ նախարարները հայտարարեցին առանց նախապայմանների բանակցությունների մասին, սակայն մենք բոլորս մեր աչքի առաջ ունենք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում գործող իշխանության բանակցելու փորձը, երբ Ալիևը կառուցողական էր որակվում, իրենք էլ «ինչ պետք է, այն էլ բանակցում էին»: Այդ ամենի արդյունքում ունեցանք աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմ: Այս համատեքստում առկա գործընթացում միջնորդի բացակայությունն ավելի է խորացնում իմ մտահոգությունները:
Ինձ համար անընդունելի է նաև Ադրբեջանի՝ այդքան ընդգծված ներկայությունը հայ-թուրքական գործընթացում: Նախկինում էլ Թուրքիան Հայաստանին վերաբերող հարցերում հաշվի է առել ադրբեջանական գործոնը, սակայն այսօր գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, որն էլ ամեն ինչ անելու է այստեղ իր օրակարգը թելադրելու համար՝ բարդացնելով Հայաստանի առանց այդ էլ բավականին թույլ բանակցային դիրքերը:

Հարց-Իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հատկապես ընդգծում են սահմանների բացման արդյունքում սպասվող տնտեսական օգուտները: Ընդդիմախոսները նշում են, որ այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր տնտեսության համար, ուստի հայ-թուրքական սահմանի փակ լինելը բխում է մեր շահերից: Ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ։
Պատասխան-Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա պետք է նշեմ, որ ցանկացած սահմանի փակ լինելը, այդ թվում նաև հայ-թուրքական, ինքնին խնդիր է, ուստի սահմանները բացելուն վերաբերվում եմ նորմալ: Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այդ սահմանը փակվել է միակողմանի կերպով, ինչը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամանքի հերթական դրսևորումն էր: Հետևաբար, սահմանը բացելու որոշումը, ըստ էության, ևս Թուրքիայինն է միայն: Եթե Թուրքիան իսկապես Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել, ինչպես պնդում է Անկարան, եթե իսկապես ցանկանում է փակել տարածաշրջանում թշնամանքի էջը, կարծում եմ, մենք Թուրքիայից պետք է արդեն լսած լինեինք իր այդ միակողմանի քայլը չեղարկելու որոշման մասին: Սակայն, մենք ոչ միայն դա չենք լսել, այլև Անկարան շարունակում է անուղղակիորեն Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել:
Սահմանի բացվելու տնտեսական ազդեցության հետ կապված ես նույնպես որոշակի ռիսկեր եմ տեսնում. Հայաստանի տնտեսության համար թուրքական տնտեսության հետ մրցելը բավականին բարդ է լինելու հայտնի պատճառներով:
Եթե պետությունը կարողանա ճիշտ մեխանիզմներ մշակել, պաշտպանել տեղի տնտեսվարողներին, հնարավոր կլինի այդ ռիսկերը հասցնել մինիմալի: Սակայն այսօր, ցավոք, ես որևէ կերպ չեմ տեսնում կառավարության կողմից այդ ռիսկերի գնահատման և դրանք չեզոքացնելուն ուղղված աշխատանք: 
Իշխանությունը զբաղված է գլխավորապես խրախուսման գործիքներ ներդնելով և դիմացինի ցանկությունները կատարելով: Այս մարդիկ չունեն ռիսկների գնահատում, թե ընդհանրապես և թե մասնավորապես  նույն այդ խրախուսման գործիքների հետ կապված:  Դրա ամենաթարմ օրինակներից է «Լիցենզավորման մասին» օրենքի լրացումները: Ես դրա հետ կապված ունեմ մտավախություն, որ այս նախագիծը և շատ այլ նախագծեր բերվում են Թուրքիայից եկող գործարարների համար, և չեմ բացառում, որ «Լիցենզավորման մասին» օրենքում կավելացվի երկրների և ոլորտների ցանկը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ բացարձակ որևէ պատասխան չեմ ստացել,  թե «Լիցենզավորման մասին» օրենքում նշված ո՞ր երկրներից և ո՞ր գործարարներն են հրաժարվել գալ Հայաստան՝ լիցենզավորման տվյալ խնդրի պատճառով:
Ես իրական մտավախություն ունեմ, որ հայ տնտեսվարողները կարող են պաշտպանված չլինել, ավելի քիչ իրավունքներ ունենալ, քան դրսից, մասնավորապես` Թուրքիայից եկող ներդրողը։

Հարց-Տիկին Ստամբուլյան, այս համատեքստում անդրադառնանք Ձեր բիզնես գործունեությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում այն բավականին քննարկվեց:
Պատասխան-Ես տարիներ շարունակ ստեղծել եմ բարիք իմ երկրի համար՝ նպաստել եմ բիզնեսի տարբեր ճյուղերի զարգացմանը, բազմաթիվ աշխատատեղերի բացման համար հնարավորություններ եմ ստեղծել, իմ ջանքերով և ներդրումով Հայաստանում ներկայացվածություն են ունեցել նոր ավիաընկերություններ, որը խթանել է նաև այդ ճյուղի զարգացմանը, մուլտիպլիկատիվ էֆեկտով բազմաթիվ այլ կազմակերպություններ սնուցվել են այս թռիչքուղիներից, հայ զբոսաշրջիկը հնարավորություն է ունեցել Անթալիայի փոխարեն այլ հանգստի ուղղություններ ունենալ: Իշխանությունը, իմ մտահոգություններին ի պատասխան, որոշեց մոլորության մեջ գցել հասարակությանը՝ ներկայացնելով, թե իբր տարիներ շարունակ ես ՀՀ քաղաքացիներին տեղափոխել եմ Թուրքիա, թռիչքներ եմ կազմակերպել և այլն։ Իմ հիմնադրած կազմակերպություններին թիրախավորելով՝ փորձում էին այդ կերպ թիրախավորել ինձ՝ որպես քաղաքական գործիչ, պատգամավոր:

Իրենց` բոլորիս հայտնի ձեռագրով փորձեցին անգամ մեդիա արշավ կազմակերպել իմ դեմ` հասնելով անգամ կառավարության անդամների ներգրավմանը։ Իմ հիմնադրած ընկերությունները երբեք թռիչքներ չեն իրականացրել դեպի Թուրքիա:

Մշտապես կողմնակից լինելով կոմունիկացիաների հնարավոր բացմանը, դրանց բազմազանությանը, մրցակցային հնարավորությունների ստեղծմանը՝ բնականաբար ևս դեմ չեմ արտահայտվել այդ թվում նաև Թուրքիա իրականացվող թռիչքներին: Միևնույն ժամանակ առաջնահերթ եմ դիտում, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցներն իրենց հանգիստը վայելեն այնպիսի երկրներում, որտեղ չեն ունենա անվտանգային և հոգեբանական կոմֆորտի խնդիրներ:

Մեծ վերապահումներ ունեմ, օրինակ, Անթալիա հանգստանալու հարցի հետ կապված՝ առնվազն այսօրվա իրողությունները հաշվի առնելով: Կարծում եմ՝ շատ պարզ է, ինչի մասին եմ խոսում:
Ավելի լայն համատեքստում էապես կարևորում եմ, որ մենք բոլորս, մեր հասարակության յուրաքանչյուր անդամ վերջիվերջո հստակ պատկերացնի, որ հնարավոր չէ բանական մարդը դեմ լինի խաղաղությանը կամ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանին: Բայց այստեղ կա երկու կարևոր հարց.  նախ պետք է կարողանալ տարբերել արժանապատիվ խաղաղությունն անարժանապատիվ խաղաղությունից և երկրորդ՝ պետք է գիտակցել, որ անարժանապատիվ խաղաղության արդյունքը կարող է լինել էլ ավելի կործանարար արհավիրք:

Աղբյուր` Panorama.am
Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь