Օմիկրոնի 7 գաղտնի ախտանշանները
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է «տեղավորվել» ոչ թե մարդու քթում, այլ աղիներում, հավաստիացնում է ZOE Covid Symptom Study կազմակերպության (Մեծ Բրիտանիա) աշխատակից, պրոֆեսոր Թիմ Սպեկտորը։
Ինչպես գրում է The Sun-ը, պրոֆեսոր Սպեկտորը նկարագրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի 7 գաղտնի ախտանշաններ եւ դրանց մեջ առանձնացրել է աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) աշխատանքի խախտումները։ Վարակվածների մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են.
- մեջքի ցավը,
- ախորժակի կորուստը,
- գիշերային քրտնարտադրությունը,
- փսխումը,
- լուծը եւ ԱՍՏ այլ խնդիրները,
- խառնափնթոր գիտակցությունը,
- աչքերի խնդիրները (բորբոքում, կարմրածություն, արտադրություն աչքերից եւ այլն)։
Այս ախտանշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ինքնամեկուսացվել եւ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։