Ուկրաինայի ռազմական ավիաբազաները և ՀՕՊ համակարգերը ոչնչացված են. ՌԴ ՊՆ
Ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են, իսկ Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ենթակառուցվածքը շարքից դուրս է եկել,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ընդ որում, Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում»։ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են»,- հայտնել են նախարարությունից։ Նրանք նաև ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Բացի այդ, ՊՆ-ն հերքել է օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկությունները խոցված ռուսական ինքնաթիռի մասին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, դրանք ուղղված են միայն ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը։