Ռուսական զորքերը Կիևում են. տեսանյութ
Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը։ Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
Կիևի շրջանի Հոստոմել քաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում։ Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն նշել է, որ Ռուսաստանն ուղղաթիռային գրոհ է սկսել, իսկ ուկրաինական ուժերն արդեն 3-ը խփել են։
Լրատվամիջոցները նշում են, որ ռուսական գործողության նպատակն է գրավել Հոստոմելի օդանավակայանը այնտեղ դեսանտ իջեցնելու համար։