Եկել է վճռորոշ պահը. Զելենսկի
Եկել է վճռորոշ պահը, որպեսզի մեկընդմիշտ փակեն բազմամյա բանավեճն ու որոշում կայացնեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտնելով, որ քննարկում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։
«Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել եմ ուկրաինացիների հետագա գործուն օգնությունն ու հերոսական պայքարը հանուն իրենց ազատ ապագայի»,- հավելել է Զելենսկին։