Զելենսկին լքել է Կիևը
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկու բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են։
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։
Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։
Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։