Գաղտնի նշան. Ի՞նչ են նշանակում Z և V տառերը ռուսական ռազմական տեխնիկայի վրա
Իրականության մեջ Արևմուտքը չի դրժել իր օգնությունը Ուկրաինային, մեզ (գործող իշխանություններին)՝ մի որոշ ժամանակ առաջ, Վրաստանին՝ 2008-ին, քանի որ նրանք <օգնություն> բառի տակ այլ բան են հասկանում՝ մասնավորապես նրանց անհրաժեշտ է մեկ բան՝ պայմաններ ապահովել, որ իրենց գործընկեր երկիրը ՌԴ-ի դեմ քայլեր անի, որը կարող է վերածվել ռազմական բախման, անկայության օջախ ստեղծելուն, որը ՌԴ-ի կներգրավի կոնֆլիկտի, միգուցե պատերազմի, քայքայիչ գործընթացի մեջ՝ մաշեցնելով սանկցիաների տակ ապրող երկրի ռեսուրսների հերթական խմբաքանակը, վտանգի նրա քաղ․ հեղինակության մակարդակը։
Սա է Արևմուտքի մոտեցումը ու սրա ապահովման չափով նրանք <գործակալ երկրներին> անհրաժեշտ ու բավարար ռեսուրս միշտ էլ հատկացրել են, սակայն միշտ զգուշանալով, որ այնպես չստացվի, որ գործակալների ստեղծած խնդիրները փորձ արվի գցել իրենց գրպանը։
Այլ հարց է, որ գործակալ երկրների տգետ ու տգետ ձևացող ղեկավարները, ու մասամբ նաև հանրությունը, որ սկսում է ապրել <запад нам поможет> թեզերով, սովորաբար ավելի բարձր են գնահատել սեփական դերակատարումը, հավատացել անիրատեսական ու հակառացիոնալ թեզերի ու երբեմն փորձել այն ավելի թանկ վաճառվել Արևմուտքի վրա։
Մինչդեռ Արևմուտքը ամենևին էլ հիմար չէ․ նա իր գործակալներին գնահատում է այնքան, որքան նրանց պատվիրակված գործը արված է համարում։
Սա նաև հասկանում է ՌԴ-ն, որը ներկա աշխարհում մեծ այլընտարանքերի միջակայք չունի և երբեմն ստիպված է գնալ արմատական քայլերի։ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ ցանկացած պատերազմ առաջին հերթին տնտեսություն է։
Ուկրաինական սցենարը հեշտ չի լինելու․ Ուկրաինան էլ մեծ ներուժով երկիր է։ Անգամ ՌԴ-ի դաշնակիցները այս խնդրի ներքո ՌԴ-ի նկատմամբ իրենց լոյալ վերաբերմունքը փորձելու են թանկով վաճառել։
Իսկ իրականում Ուկրաինայում որոշվում է ոչ թե Զելենսկու ճակատագիրը, այլ ՌԴ-ի գոյության կարգավիճակի հարցը աշխարհում ու նոր աշխարհում իր կարգը հաստատելու հնարավորությունը, քանզի նախորդում նրա դիրքերը մեղմ ասած մրցունակ չէին։