Կադիրովը Եվրոպային մինչև «փետրվարի 31-ը» ժամանակ է տվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է «մինչև փետրվարի 31-ը» հետ կանչեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին իրենց հայտարարությունները՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ, հակառակ դեպքում Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ։ Նման հայտարարություն է արել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները` փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար, սառեցնել Չեչնիայի բանկերում Ջոնսոնի ռուբլով արտահայտված բոլոր ակտիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, իսկ վատթարացման դեպքում՝ Սամաշկիում»: