Որոնք են մարտ ամսվա ոչ աշխատանքային օրերը
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է:
Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երեքշաբթի է:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
Մարտին 22 աշխատանքային, 9 ոչ աշխատանքային օր է՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում և 26 աշխատանքային ու 5 ոչ աշխատանքային օր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում։