ԱՄՆ Պետքարտուղարությունն Ուկրաինա մեկնող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել կտակ գրել
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնող իր երկրի քաղաքացիներին ճամփորդությունից առաջ ԴՆԹ օրինակներ թողել, կտակ գրել, ինչպես նաև մտերիմների հետ քննարկել երեխաների խնամակալության հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք կոչ անել խուսափել Ուկրաինա ճամփորդություններից։ Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ քաղաքացին որոշել է մեկնել այդ երկիր, ապա խորհուրդ ենք տալիս ճամփորդությունից առաջ ԴՆԹ օրինակներ թողել, ժառանգության կտակ գրել, ինչպես նաև հարազատների հետ խորհրդակցել երեխաների հնարավոր խնամակալության հարցը»,- ասված է Պետքարտուղարության հայտարարությունում։