Ռուբլին և դոլարը աճել են. ԿԲ-ի վերջին տվյալները
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 11-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 518.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.27 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.07 դրամ (նվազել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 678.12 դրամ (նվազել է 0.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 4.55 դրամ (աճել է 0.18 դրամով)։