Տան միակ որդին էր․ մանրամասներ զոհված զինծառայողի մասին (լուսանկարներ)
Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։
Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել։ «Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։
Բանակ զորակոչվել էր 1 տարի 3 ամիս առաջ։
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: