«Փյունիկը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց «Արցախին»։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
«Փյունիկը» 29 խաղից հետո 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» հետ է 6 միավոր։ «Արցախը» նախավերջինն է՝ 21 միավոր։
Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր
«Արցախ» - «Փյունիկ»՝ 0։3 (տեսանյութ)
Քրիստի Մարկու, 9, Մաքսիմ Ժեստոկով, 23, Մոհամեդ Կոնատե, 39
«Բանանց» - «Արարատ»՝ 19։30-ին