Արտավազդ Սահակյանը գործել է հերթական հրաշքը
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը, տեղեկացնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նշվում է, որ հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով։ Սկզբում բերել ենկտրված դաստակը, ապա՝ հիվանդին, որը վնասվածքը ստացել էր աշխատավայրում: Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ համալսարանական մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում կատարվել է ձեռքի ռեինպլանտացիա, վիրահատությունը տևել է 8 ժամ: Սահակյանը հիվանդի վիճակը գնահատում է բավարար, 55-ամյա տղամարդու փոխպատվաստված դաստակը կենսունակ է, տղամարդը տեղափոխվել է հիվանդասենյակ և անցնում է հետվիրահատական բուժում: