ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է
Շաբաթ օրը ռուսական ավիացիան հարված է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Интерфакс-АВН»-ը։
«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, դրանց թվում են երեք հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու սարքավորումներ եւ երկու ռադիոլոկացիոն կայաններ՝ Բոգոդուխով քաղաքի մոտ, հրթիռահրետանային զենքի երկու պահեստ, ինչպես նաեւ՝ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 51 վայր։
««Ֆորպոստ ՌՈՒ» անօդաչու թռչող սարքով Կիեւից 60 կմ հյուսիս գտնվող Վիպոլզով բնակավայրի տարածքում ոչնչացվել է լուսավորման եւ «Ս-300» զենիթահրթիռային համակարգի ուղղորդման մեկ ռադիոլոտեղորոշիչ սարք», — ասել է Կոնաշենկովը։
«Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են հինգ ուկրաինական անօդաչուներեր, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2»՝ Մալովորոնցովկայի մոտ»,- ասել է նա։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 147 ռեակտիվ համակարգ, 564 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1248 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- հավելել է նա։