Մահացել է Ադրբեջանի նախագահը
84 տարեկան հասակում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը․ այս մասին գրում են են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այազ Մութալիբովն Ադրբեջանի նախագահ է ընտրվել 1991 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում։
Նա թոշակի է անցել 1992 թվականի մարտի 6-ին։
1995 թվականի մայիսի 7-ին ՌԴ ոստիկանությունը Լենինյան պողոտայից բերման է ենթարկել Այազ Մութալիբովին գրանցման ռեժիմը խախտելու համար և ուղեկցել Դոնսկոյի մունիցիպալ շրջանի ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ Ադրբեջանի նախկին նախագահը գրանցված է Վլադիմիրի շրջանում։
Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում գտնվելուց հետո Մութալիբովն ազատ է արձակվել։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդել է, որ «կալանավորումն իրականացվել է Բաքվի պահանջով»։ Այնուհետև նախկին նախագահը ստացել է բնակարան Ժուլեբինոյում և ժամանակավոր բնակության թույլտվություն Մոսկվայում։
Նշվում է, որ պետության նախկին ղեկավարի մահվան դեպքում կենսաթոշակը անցնում է կնոջը։