Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել՝
Սիրելի’ հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախն այսօր ավելի, քան երբևէ, ունեն բոլորիս հոգածության կարիքը: Մեր հայրենիքը ծանր վիճակում է, իսկ օրվա իշխանությունն ի վիճակի չէ կանխել մեր գլխին ամեն օր կախված վտանգների ահագնացումը: Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր կյանքը, մեր ապագան:
Դիմում եմ բոլորին` հայաստանցիներին, արցախահայությանը, Սփյուռքին, բոլոր անհատներին, մտավորականությանը, հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին, կանգնենք կողք կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապրիլի 5-ին` ժամը 18.30-ին, բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից, հավաքվենք «Ազատության» հրապարակում և ցույց տանք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։