Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին
Երեկ՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ
Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ։