Փոխհրաձգություն Ջրականի սահմանին` ադրբեջանցի ու իրանցի ուժայիների միջև
Ադրբեջանի սահմանապահների և Իրանի քաղաքացիների միջև Ջրականի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը գլխավոր դատախազության հետ համատեղ հայտարարություն է տարածել։
«Արդյունքում վեց հետապնդվող սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, իսկ հինգը կարողացել են հեռանալ տարածքից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չեզոքածվածը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ավելի քան 32 կիլոգրամ թմրանյութ։
Ավելի ուշ ԱԹՍ-ի օգնությամբ պարզվել է մեկ այլ քաղաքացու գտնվելու վայրը, նա բերման է ենթարկվել։