Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հուզվեց ու հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից
Այսօր խորհրդարանում իր ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու մեկ րոպե լռությունից հետո ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց հարցի քննարկման ավարտի ու հաջորդ հարցի քննարկման մեկնարկի մասին։
Սիմոնյանը հուզվեց Նիկոլ Փաշինյանի ելույթից։ Հաջորդ հարցի մասին հայտարարելուց հետո Սիմոնյանը հեռացավ: