Սյունիքից տեղեկացնում են. կա 2 վիրավոր
Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գ․ Միրզոյանը իր վարած Toyota XUM մակնիշի ավոտմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215․5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդ Գ․ Միրզոյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Ե․ Ծատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Միրզոյանը աշխատում է ՍՊԸ տնօրեն, իսկ վիրավոր Ե․ Ծատրյանը՝ նշված ՍՊԸ-ում որպես պահեստապետ։