Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նոր ղեկավար ունի։ Տնօրենի պաշտոնին նշանակվել է Դավիթ Ղուլյանը։
Նշենք, որ Դավիթ Ղուլյանը պետական համակարգում աշխատում է դեռեւս 2000-ականներից սկսած: Նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եղել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ԲԴԽ նախագահի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` համակարգելով անձնակազմի կառավարման ոլորտը եւ այլն:
Դավիթ Ղուլյանն ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ: