«Թիթեռ են նկարում». մեր սև սիրտ, ձեր Հարկատուի օր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»:
Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին տեսակետը գերիշխում է նաև ՊԵԿ-ում: Այստեղ խոսում են, որ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այս կառույցում ավելի շատ գերակշռում է շոուն, ցուցադրականությունը, քան կոնկրետ գործը, ինչից դժգոհ են համակարգի փորձառու, նվիրյալ, պրոֆեսիոնալ կադրերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում