Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Ապրիլի 21-ից 22-ը N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում տագնապ է հայտարարվել, անցկացվել են գործնական մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները և հմտությունները, պատրաստության աստիճանը։