ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի գործելաոճը
Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի հետազոտական կազմակերպությունն այս ամսվա սկզբին հարցումներ է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար, թե վերջիններս ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը:
Հարցմանը մասնակցած հազարից ավելի քաղաքացիների մոտ կեսը՝ 47.7 տոկոս, բացասական է գնահատում Փաշինյանի գործելաոճը, ընդ որում, հարցումներն արվել են մինչև վարչապետի՝ ԱԺ-ում ունեցած վերջին ելույթները:
Հատկանշական է, որ հարցվածների մեջ ամենամեծ տոկոսը նշել է, որ առաջիկա կիրակի օրը Խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում չի գնա ընտրության, և, չնայած վարչապետի գործելաոճի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին, երկրորդ ամենաշատ ստացվածը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվերակելու տարբերակն է:
Մարիամ Նալբանդյան