Էդուարդ Բաբայանը հրաժարվել է ծառայողական մեքենայից, վառելիքից, իսկ աշխատավարձը փոխանցում է զոհվածների հարազատներին
Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը քաղաքապետ ընտրվելուց հետո հրաժարվել է համայնքապետին տրվող ծառայողական մեքենայից ու հատկացվող վառելիքից։ Այս մասին փոխանցում են Armday.am-ի աղբյուրները։
Կայքի տեղեկություններով Էդուարդ Բաբայանը նաև յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի կեսը նվիրաբերում է քաղաքային գրադարանին, գրքային ֆոնդի համալրմնան նպատակով, մյուս մասն էլ՝ զոհվածի ընտանիքի ուսանողների ուսման վարձավճարին է հատկացվում։
Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին։ Ըստ այդմ Աբովյանի ավագանիում ԲՀԿ-ն ունի 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1։