Ընդդիմադիր պատգամավորները մտնում են ԱԺ․ ի՞նչ է սպասվում
«Հայաստան» խմբակցության պատգամավորները տևական դադարից հետո մտան Ազգային ժողով, որտեղ այսօր՝ 16։30-ին նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։
Պատգամավորների քայլին զուգահեռ ընդդիմադիր մի շարք գործիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են հանրահավաք անցկացնել Ֆրանսիայի հրապարակում։ Հնարավոր է ընդդիմությունը երթ իրականացնի դեպի ԱԺ։ Ոստիկանությունը շարունակում է մեծ ուժեր կուտակել Բաղրամյանում։