Փաշինյանը գնում է Դիլիջան`Շուշիի ազատագրման օրը «նշելու»
Մեզ պատմեցին, որ վարչապետ Փաշինյանի անունից քիչ առաջ Դիլիջանի Ուռենի ռեստորանային համալիրում 15 հոգու համար նախատեսված սեղան են պատվիրել:
Ըստ մեր տեղեկությունների` վերջինս երեկոյան, իր ընտանիքի հետ միասին, ժամանելու է Դիլիջան: Մեր աղբյուրի խոսքով` խնջույքին մասնակցելու է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանն՝ իր տիկնոջ և ավագ որդու հետ:
Սա խոսում է այն մասին, որ ընդդիմության շարժումից նրանք վտանգ չեն տեսնում եւ չեն ուզում զրկել իրենց հերթական անգամ մայրաքաղաքից դուրս հանգստանալու հնարավորությունից։
Hraparak.am