Сегодня: 17 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իրավապահ համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի միակ հենարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ խմորումներ են ընթանում։ Ընդդիմությունը տարբեր ակցիաների միջոցով շարունակում է փողոցային պայքարը, որի նպատակը իշխանափոխության հասնելն է։ Որքան Փաշինյանից դժգոհություններն աճում են, այնքան խորանում են իշխանությունների վախերն ու անհանգստությունները: Դրա վառ վկայություններից մեկն այն է, որ ամբողջ Երևանն այս օրերին լցված է ոստիկաններով։ Ավելին, օրինակ՝ կառավարության շենքի, կառավարական ամառանոցի մոտ նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ երթ կամ ակցիա չկա, դարձյալ ոստիկանության հարյուրավոր ներկայացուցիչներ են, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ: Իսկ այն տարածքներում, որտեղ ճանապարհ փակելու հավանականություն կա, հսկայական քանակի «բերետավորներ» են հայտնվում։ Երբեմն նույնիսկ հարց է առաջանում, թե «խաղաղ» ժամանակ ինչո՞վ են զբաղված այդ ոստիկանները, արդյո՞ք պարզապես աշխատավարձ ստացող չեն պետբյուջեից, ինչ է թե ընդդիմության ակցիաների ժամանակ մարդկանց ծեծեն:

Միևնույն ժամանակ Փաշինյանը կրկին անցել է իր նախընտրած գործելաոճին՝ գործի դնելով իրավապահ համակարգի մահակը։ Եվ բոլոր այն ընդդիմադիրները, որոնք փոքրիշատե ակտիվություն են ցուցաբերում, բերման ենթարկելու, խուզարկելու և ձերբակալելու միջոցով կիրառվում է իրավապահների գործիքակազմը։ Ընդ որում, ինչպես եղել է 2018 թվականից հետո գրեթե բոլոր դեպքերում, մեծամասամբ, հնարովի, սարքովի գործեր են: Դե, իսկ բերման ենթարկելու ժամանակ հատուկ ցուցադրականություն է ապահովվում։ Սա էլ է Փաշինյանի սիրելի «մասերից» մեկը՝ բերման ենթարկվող անձի նկատմամբ կոշտ գործողություններ կիրառել, թևերը ոլորել, հարվածելով մեքենան խցկել, գցել հատակին և այլն։ Մի խոսքով՝ փռել ասֆալտին... Տպավորություն է, թե այդ գործողությունները հատուկ նկարահանում են, հետո ուղարկում Փաշինյանին, որպեսզի վերջինս դրանք տեսնելով՝ իրեն գոհ ու բավարարված զգա, կամ՝ ինչպես ինքն էր հայտնի իրադարձությունների ժամանակ ասում, հոգին փառավորվի:

Փաստորեն, բացի փոքրաթիվ «թիմակիցներից» ու մի քանի «թոռնիկներից» (տառասխալ չկա), Փաշինյանի հիմնական, եթե չասենք միակ հենարանը իրավապահ համակարգն է մնացել։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ «թիմակիցներին», որոնք ծվարել են իշխանության տաքուկ պաշտոններում, դրանք ընդամենը դեկորացիայի կամ «ուսապարկերի» գործառույթ են կատարում։ Ու որ պահին Փաշինյանի աթոռը վերջնականապես երերա, նրանք կա՛մ կանհետանան քաղաքական դաշտից, կա՛մ էլ մի գիշերում ճամբարափոխ կլինեն։ Ուստի, քանի դեռ Փաշինյանն օգտվում է սուպերվարչապետական լծակներից, պետական համակարգի, առաջին հերթին իրավապահ համակարգի ռեսուրսները ծառայեցնելու է իր աթոռը պահելու նպատակով։ Իսկ հաշվի առնելով, որ առաջիկայում պետության համար շրջադարձային գործընթացներ կարող են տեղի ունենալ, ապա Փաշինյանը կարող է անցնել իր ամենաբաղձալի գործին՝ տոտալ տեռորի կիրառմանը։

Ուստի, հասարակական սեկտորը և քաղաքական ուժերը նաև միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեն նրա վրա, որ Հայաստանում ժողովրդավարության նշույլ անգամ չի մնացել, իսկ իրավապահ համակարգը դարձել է բռնաճնշումների գործիք։ Թեպետ, մյուս կողմից՝ հազիվ թե նույն միջազգային հանրությունը, հատկապես Արևմուտքը, այս ամենը չեն նկատում: Իսկ թե ինչի հետ է կապված նրանց լռությունը, այն դեպքում, երբ նախկինում այսօր կատարվողի նույնիսկ 10 տոկոսի դեպքում համաշխարհային աղմուկ կբարձրացնեին, այլ հարց է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь