Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Հայաստանի և Պարագվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Պարագվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: