Մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. տեսանյութ
Հայաստանի քննչական կոմիտեն պարզել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայի լեռան «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին BMW 5 մակնիշի ավտոմեքենան վարած և վթարի հետևանքով մահացածի ինքնությունը։ Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 27-ամյա Էրզիկ Ազիզյանն էր։ Պարզվել է նաև, որ այդ օրը դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունները, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 հոգի, չեն հիմնավորվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: