Ադրբեջանի ԶՈւ-ն ևս 2 հատվածում առաջ է եկել
Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2021 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։
Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։
Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։