Ինտենսիվ գնդակոծություն. ռուսները հարված են հասցրել ուկրաինական Նյու Յորք-ին
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական կողմն ինտենսիվ գնդակոծել է ուկրաինական ստորաբաժանումների դիրքերը Ավդեևկայի, Նովոպավլովսկի և Զապորոժիեի ուղղություններով։
Նրանք ավիացիոն հարված են հասցրել Նյու Յորք կոչվող բնակավայրին, հրթիռային հարված՝ Կուրախովոյին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է unian.net-ը։
«Ավդեևկայի, Նովոպավլովսկի և Զապորոժիեի ուղղություններում ուկրաինական զորքերի գործողությունները զսպելու և պաշտպանության ուժերի ռեզերվների տեղափոխումն այլ ուղղություններ թույլ չտալու նպատակով, հակառակորդը ինտենսիվ կրակային ազդեցություն է ունեցել մեր ստորաբաժանումների դիրքերի վրա Պեսկի, Նյու Յորք, Լյուբոմիրովկա, Ավդեևկա, Նովոբախմուտովկա, Նովոսելովկա, Ուգլեդար, Օրեխով, Կամիշևախա, Վոդյանոյե, Պերվոմայսկոյե, Մարյինկա, Օպիտնոյե բնակավայրերի ուղղությամբ: Օդային հարված է հասցվել Նյու Յորքին, հրթիռային հարված՝ Կուրախովո բնակավայրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։